Կիրակի, 25.08.2019, 22:13


Գլխավոր
Գրանցում
Մուտք
armansoft.org Բարի գալուստ Гость | RSS  
Կայքի հին նյութերի

Մուտք

Մինի չատ

Մեկնաբանություններ

04.01.2016


Այցելուներ
free counters

Վիճակագրություն

Օնլայն 1
Հյուրեր 1
Գրանցվածներ 0

Գլխավոր » Հետաքրքիր է իմանալ...
« 1 2 3 4 »
Բաժիններ: Հետաքրքիր է իմանալ... | Դիտել են: 1265 | Ավելացրեց: Armansoft | Дата: 22.08.2011 | Մեկնաբանություններ (0)
 Միշել Նոստրադամուսը ծնվել է 1503 թվականի դեկտեմբերի 14-ին, Ֆրանսիայի Սեն-Ռեմի քաղաքում: Ծնողները քրիստոնեություն ընդունած հրեաներ Էին: Հայրը նոտար էր, երկու պապերը` բժիշկ: Դպրոցում սովորելիս Միշելը զարմացնում էր իր հիշողությամբ, մի անգամ կարդալուց հետո կարողանում էր մի ամբողջ գլուխ անգիր արտասանել:
 1525 թ. Պրովանսում ժանտախտի համաճարակ սկսվեց: Միշելը չէր վախելում, օգնում էր բոլորին ու շատերին փրկեց: 20 տարի անց, երբ նորից համաճարակ էր, կրկին նրան գտան, հրավիրեցին և կրկին նա շատերին փրկեց: 1544 թ. կնոջ և երկու երեխաների մահից հետո, նա կրկին ամուսնանում է և հաստատվում Սալոն քաղաքում, ուր 6 տարի հետո սկսում է գրել իր մարգարեությունները: Դրանցից 7-ը հրատարակվեց 1555 թվականին, որոնք հռչակ բերեցին նրան: Հենրի 2-րդ թագավորը և նրա կին Եկատիրինա Մեդիչին Միշելին Փարիզ տարան: Այստեղ նա իր մարգարեություններին ավելացրեց ևս 300 քառյակ: Հենրի 2-րդի ողբերգական մահն ապացուցեց նրա անսխալականությունը: Նա սկսեց վտանգավոր մարդ թվալ, նրան կախարդ համարեցին:
 "Ցենտուրիա" կանխագուշակումներն ընդգրկում են 16-րդ դարից մինչև 4-րդ հազարամյակ, երբ մարդկային  քաղաքականությունը    պիտի   վերանա:    Նա
Բաժիններ: Հետաքրքիր է իմանալ... | Դիտել են: 3010 | Ավելացրեց: Armansoft | Дата: 19.08.2011 | Մեկնաբանություններ (0)
1 2 3 4 5 6 7 8 9 x 8 + 9 = 9 8 7 6 5 4 3 2 1
1 2 3 4 5 6 7 8 x 8 + 8 = 9 8 7 6 5 4 3 2
1 2 3 4 5 6 7 x 8 + 7 = 9 8 7 6 5 4 3
1 2 3 4 5 6 x 8 + 6 = 9 8 7 6 5 4
1 2 3 4 5 x 8 + 5 = 9 8 7 6 5 
1 2 3 4 * 8 + 5 = 9 8 7 6
1 2 3 x 8 + 4 = 9 8 7
1 2 * 8 + 3 = 9 8
1 * 8 + 1 = 9



1 2 3 4 5 6 7 8 9 x 9 + 10 = 1 1 1 1 1 1 1 1 1 1
1 2 3 4 5 6 7 8 x 9 + 9 = 1 1 1 1 1 1 1 1 1 
1 2 3 4 5 6 7 x 9 + 8 = 1 1 1 1 1 1 1 1
1 2 3 4 5 6 x 9 + 7 = 1 1 1 1 1 1 1
1 2 3 4 5 x 9 + 6 = 1 1 1 1 1 1
1 2 3 4 x 9 + 5 = 1 1 1 1 1
1 2 3 x 9 + 4 = 1 1 1 1
1 2 x 9 + 3 = 1 1 1
1 x 9 + 2 = 1 1
Բաժիններ: Հետաքրքիր է իմանալ... | Դիտել են: 5585 | Ավելացրեց: Armansoft | Дата: 16.08.2011 | Մեկնաբանություններ (2)
Ամերիկացի դպրոցական, 10 տարեկան Կոլիկա Սմիթը առաջարկել է 5-ով բազմապատկելու եղանակ, որն արդեն կիրառվում է ԱՄՆ-ի դպրոցներում:
 Հինգով բազմապատկելիս զույգ թիվը պետք է կիսել և վերջում ավելացնել զրո: Կստացվի ճիշտ պատասխանը: Օրինակ, 148-ը պետք է բազմապատկել 5-ով: Թիվը կիսվում է` 74, վերջում ավելացվում է զրո, ստացվում է 740:
 Նույն օրինաչափությամբ նաև կենտ թվերի  հետ: Կենտ թվից հանվում է 1, թիվը կիսվում է և վերջում ավելացվում 5:
Բաժիններ: Հետաքրքիր է իմանալ... | Դիտել են: 2998 | Ավելացրեց: Armansoft | Дата: 15.08.2011 | Մեկնաբանություններ (4)
Ազատության արձանը, որը վեր է բարձրանում Նյու-Յորքի Ազատության կղզում, Ֆրանսիայի ժողովրդի նվերն է Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին Ամերիկայի Անկախության 100-ամյակի առթիվ: Այն տեղադրվել է 1886 թվականի ամռանը: Արձանի ձախ ձեռքում եղած գրքի վրա գրված է Անկախության հռչակագրի ընդունման օրը` 1776, հուլիսի 4:
 Արձանի բարձրությունը մինչև ջահը 46 մետր է, ջահը պատվանդանից բարձրանում է մինչև 93 մետր: Արձանի գլուխը վզից մինչև թագի ճառագայթները 8,5 մետր է, շրջանագիծը` 15 մետր: Արձանը հավաքված է պղնձե թերթիկներից` ամրացված պողպատե կմախքի վրա և կշռում է 200 տոննայից ավելի: Ազատության ջահը լուսավորվում է կապարե 600 ապակիների միջոցով` 19 հսկայական լամպերով, 13 հազար վատտ հզորությամբ: Թագն ունի 23 պատուհան, որոնցից յուրաքանչյուրը կարող են դուրս նայել միաժամանակ 30 մարդ: Երկու զուգահեռ աստիճանները ձգվում են ստորոտից մինչև գագաթ: Նրանցից մեկով բարձրանում, մյուսով իջնում են: Ազատության արձանը վեր է բարձրացել 20 տարում: Նրա ստեղծման գաղափարը պատկանում է ֆրանսիացի պատմաբան Էդուարդ դե Լաբուլյեին, քանդակագործն է ֆրանսիացի Ֆրեդերիկ Բերտոլդը: Ֆրանսիայում ապրող ամերիկացիները իրենց միջոցներով կառուցեցին Ազատության արձանի 7 մետրանոց պատճենը, որը տեղադրվեց Էյֆելյան աշտարակից ոչ հեռու` Միրաջո կամրջի կողքին:
Բաժիններ: Հետաքրքիր է իմանալ... | Դիտել են: 3136 | Ավելացրեց: Armansoft | Дата: 12.08.2011 | Մեկնաբանություններ (0)
1889 թվականին Ֆրանսիան պատրաստվում էր նշել ֆրանսիական մեծ հեղափոխության 100-ամյակը: Հայտարարվեց համաշխարհային ցուցահանդեսի շքամուտքի մրցույթ: Քիմիկոս Ալեքսանդր Գյուստավ Էյֆելը, որը ավարտել էր Փարիզի արհեստների և արվեստների դպրոցը, կառուցել էր կամուրջներ և այլ շինություններ Եգիպտոսում, Իսպանիայում, Պերուում, Պորտուգալիայում և այլուր, մասնակցեց մրցույթին և շահեց առաջին մրցանակ:
 Աշտարակը կառուցվեց և 1889թ. մարտի 30-ին պատրաստ էր: Այն ունի 306 մ բարձրություն, 123,4x123,4 մ հիմնային չափեր, 9 հազար տոննա կշիռ: Աշտարակը բաղկացած է 15 հազար կտոր մետաղից: Գործում է վերելակ, իսկ ոտքով պետք է բարձրանալ 1710 քայլ: Աշտարակը ներկվում է 7 տարին մեկ, օգտագործվում է 35000 կգ ներկ: Աշտարակն ունի հեռուստակենտրոններ, որոնցից վերջինը տեղադրվել է 1957 թվականին, և աշտարակի բարձրությունը հասավ 320 մետրի:

Բաժիններ: Հետաքրքիր է իմանալ... | Դիտել են: 2744 | Ավելացրեց: Armansoft | Дата: 08.08.2011 | Մեկնաբանություններ (0)
1. Օգտագործեք  8 թվանշանը 8 անգամ մաթեմատիկական գործողություններով (+,-,*,/) և ստացեք 1000:


2. Օգտագործեք 5 հատ "+" և ստացեք հավասարությունը
1 2 3 4 5 = 5 4 3 2 1

3. Առանց օգտագործելու հաշվիչ, պարզեք թե ինչի է հավասար հետևյալ արտահայտությունը
12345678902 – 1234567889*1234567891 =

4 Ունենալով 1,3,4,6 և օգտագործելով մաթեմատիկական գործողությունները (+,-,/,*) , ստանալ 24:

5. Օգտագործելով «+» և «-» գործողությունները, ստացեք հետևյալ հավասարությունը`
0 1 2 3 4 5 6 7 8 9 = 1
Բաժիններ: Հետաքրքիր է իմանալ... | Դիտել են: 1596 | Ավելացրեց: Armansoft | Дата: 07.08.2011 | Մեկնաբանություններ (0)

Երկրի մթնոլորտի բարձրությունը առաջին անգամ չափել է արաբ ֆիզիկոս Ալգազենը: Ըստ նրա` երկրի մթնոլորտի բարձրությունը կազմել է 36 Կմ:
***
Երկիր-Արեգակ հեռավորությունն առային անգամ որոշել է Ժան Դոմիկ Կաասինին:
***
Երկիր-Լուսին հեռավորությունն առաջին անգամ չափել է հին հույն գիտնական Հիպարքոսը:
***
Երկրի պտույտն իր առանցքի շուրջը 1852 թվականին փորձով ապացուցել է Ֆրանսիացի գիտնական Ժան Բեռնար Լեոն Ֆուկոն:
***
Առաջին նեգրը, որը եղել է Հյուսիսային բևեռում, Հենսենն է, նա եղել է ամերիկացի ծովակալ, բևեռախույզ Ռոբերտ Պիրիի արշավախմբում:
***
Առաջին նավը, որը հասել է Հյուսիսային բևեռ, խորհրդային "Արկտիկա" ատոմային սառցահատն է: Դա տեղի է ունեցել 1977 թ. օգոստոսի 17-ին:
***
Դահուկներով հյուսիսային բևեռում առաջին անգամ, 1979 թ. մայիսի 31-ին, եղել են "Կոմսոմոլսկայա պրավդա" գիտամարզական արշավախմբի անդամները: Արշավախումբը ղեկավարում էր Դիմիտրի Շպարոն:
Բաժիններ: Հետաքրքիր է իմանալ... | Դիտել են: 1936 | Ավելացրեց: Armansoft | Дата: 07.08.2011 | Մեկնաբանություններ (0)

1-8 9-16 17-24 25-26
Սեղմիր Like

Որոնում կայքում

Տարածիր

armansoft.org

Օրացույց
«  Օգոստոս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հետաքրքիր

PLAYER

Հարցումներ
Ո՞ր օպերացիոն համակարգն եք օգտագործում
Պատասխանել են: 1082

Copyright Armansoft Արման Գևորգյան© 2010 - 2019 ® Այլ կայքերում այս կայքից մեջբերումներ անելիս հղումը armansoft.org կայքին պարտադիր է:Хостинг от uCoz
Яндекс.Метрика