Երեքշաբթի, 19.03.2019, 05:51


Գլխավոր
Գրանցում
Մուտք
armansoft.org Բարի գալուստ Гость | RSS  
Կայքի հին նյութերի

Մուտք

Մինի չատ

Մեկնաբանություններ

04.01.2016


Այցելուներ
free counters

Վիճակագրություն

Օնլայն 1
Հյուրեր 1
Գրանցվածներ 0

Գլխավոր » Հետաքրքիր է իմանալ...
« 1 2 3 4 »
Android-ը դա օպերացիոն համակարգ է, որը պատրաստվել է Linux-ի հիման վրա և հիմնականում օգտագործվում է սմարտֆոններում և պլանշետներում: Android-ի գլխավոր առանձնահատկություններից է այն, որ այն ծրագիրը, որը պատրաստվել է Android-ի հիման վրա կարող է աշխատել այլ սարքավորումներում, ինչպիսիք են պլանշետները, սմարտֆոնները, համակարգիչները և նույնիսկ հեռուստացույցները: Օպերացիոն համակարգի առաջին տարբերակը թողարկվել է 2008 թվականի սեպտեմբերին: Android-ը պարզ և հասկանալի է օգտագործման համար: Այն ամեն տարի ավելի ու ավելի նախընտրելի է դառնում: Արդեն թողարկվել է օպ. համակարգի 9-րդ տարբերակը:

Android-ը ունի նաև թերություններ: Մի շարք ծրագրեր աշխատում են ֆոնային ռեժիմում և դանդաղեցնում են համակարգի աշխատանքը: Android-ը սիրում է նաև գաղտնի օգտվել ինտերնետից: ... Կարդալ ավելին...
Բաժիններ: Հետաքրքիր է իմանալ... | Դիտել են: 3782 | Ավելացրեց: Armansoft | Дата: 14.04.2012 | Մեկնաբանություններ (0)
64 բիթանոց օպերացիոն համակարգը տալիս է համակարգչի աշխատանքի ավելի մեծ հնարավորություններ: Այն մշակում է ծրագրերի կոդեր բաղկացած 64 բիթից, իսկ բիթը դա (0 կամ 1)  ինֆորմացիայի նվազագույն քանակն է: 64 բիթանոց օպերացիոն համակարգը հնարավորություն է տալիս օգտագործել ավելի մեծ ռեսուրսներ համակարգչի օպերատիվ հիշաղությունից: Եթե Ձեր համակարգչի օպ. համակարգը 32 բիթանոց է, ապա Ձեր համակարգչում տեղադրված ամբողջ օպերատիվ հիշողությունից (RAM, ОЗУ) օգտագործվում է առավելագույնը 3.5 ԳԲ: Իսկ 64 բիթանոց օպ. համակարգում այդպիսի սահմանափակումներ չկան: 64 բիթանոց համակարգը ավելի արագ և արդյունավետ է աշխատում մեծ ծավալով ֆայլերի հետ: Այն կարող է աշխատել ֆայլի հետ օգտագործելով այն ամբողջությամբ, իսկ 32 բիթանոց համակարգը աշխատում է ֆայլի հետ օգտագործելով այն մաս-մաս: Որպեսզի ծրագրում հաշվարկները լինեն ավելի ճշգրիտ, պետք է ծրագիրը ստանա ավելի մեծ թվով բիթեր: 64 բիթանոց օպերացիոն համակարգում հնարավոր է ստանալ առավել մեծ ճշգրտությամբ հաշվարկներ:



 Այսպիսով բոլորովին անիմաստ է համակարգչում տեղադրել 3 GB-ից ավելի RAM և օգտագործել 32 բիթանոց օպերացիոն համակարգ: Եթե Ձեր համակարգչի պրոցեսորը թույլ է տալիս օգտագործել 64 բիթանոց օպ. համակարգ, ապա օգտագործեք միայն 64 բիթանոց օպ. համակարգեր: ... Կարդալ ավելին...
Բաժիններ: Հետաքրքիր է իմանալ... | Դիտել են: 3093 | Ավելացրեց: Armansoft | Дата: 24.03.2012 | Մեկնաբանություններ (11)
Վերցրեք հաշվիչը.
1. հավաքեք Ձեր բջջային հեռախոսի առաջի երեք թվերը (պետք չէ գրել քաղաքի կամ բջջային օպերատորի կոդը)
2. Բազմապատկեք թիվը 80-ով
3. Գումարեք 1


4. Բազմապատկեք 250-ով
5. Գումարեք հեռախոսահամարի վերջի 4 թվերը
6. Նորից գումարեք հեռախոսահամարի վերջի 4 թվերը
7. Հանեք 250
8. Բաժանեք 2-ի
Բաժիններ: Հետաքրքիր է իմանալ... | Դիտել են: 4460 | Ավելացրեց: Armansoft | Дата: 28.02.2012 | Մեկնաբանություններ (4)
Windows-ի պատմությունը սկսվում է 1985 թվականից, երբ առաջին անգամ թողարկվեց 1.01 անունով windows-ը: Սակայն Microsoft-ի պատմությունը սկսվել է 1975 թվականին, երբ ուսանող Բիլլ Գեյտսը առաջին համակարգիչներից մեկի` Altair 8800 համակարգչի վրա ստեղծեց Basic ծրագրավորման լեզուն: Ներկայումս նկարահանված է բազմաթիվ ֆիլմեր` տասը հազար հոդվածներով, որոնք փորձում են մասամբ բացատրել Microsoft-ի և Windows-ի ֆենոմենը: Առաջին windows-ը ինքնուրույն օպերացիոն համակարգ չէր: Սկզբում windows-ը իրենից ներկայացնում էր գրաֆիկական "շինություն" DOS օպերացիոն համակարգում և իրենից ներկայացնում էր մուգ և մռայլ հրամանների տող: Շատ DOS-ի օգտագործողներ այդպես էլ չհասկացան այդ "նորամուծությունը": Ներքևի նկարում պատկերված է DOS-ը:
 

1985 թվականին Windows 1.01 -ից հետո, մի քանի տարի անց թողարկվեց Windows 2.0, բայց առանց լուրջ փոփոխությունների: 1990 թվականին թողարկվեց Windows 3.0, որը սկսեց օգտագործվել բազբաթիվ համակարգիչներում: Նոր Windows-ում, ի տարբերություն նախորդների, կարելի էր կատարել գործողություններ առանց հրամանների տողի: Նախկին Windows-ներում (1.01, 2.0) գործողություններ կատարելու համար պետք էր հրամանների տողում գրել գործողության համապատասխան բառերի շարքը (ինչպես ծրագրավորման լեզուներում): Windows 3.0 -ում այդ ամենը կարելի էր անել գրաֆիկորեն, կոճակներին սեղմելու օգնությամբ, ինչպես հիմա, սակայն գործողությունների քանակը խիստ սահմանափակ Էին: Հաջորրդ Windows-ում` Windows 3.1, կար մուլտիդիմեդիայի և համակարգչային ցանցերի հետ աշխատանքի հնարավորություն:



1988 թվականին թողարկվում է նոր օպերացիոն համակարգ` Windows NT անունով: NT-ն իր ինտերֆեյսով չէր տարբերվում Windows 3.0-ից: 1992 թ. ստեղծվում է Windows NT 3.0-ն, իսկ 1994-ին Windows NT 3.5-ը: 1995 թվականին հայտնվում է հայտնի Windows 95-ը, դառնալով Windows-ի պատմության նոր փուլ: Ի տարբերություն նախորդ Windows-ների , 95-ը առանձնանում է իր ինտերֆեյսով, արագությամբ և նոր հնարավորություններով: Windows 95-ում կատարվել էին առաջին քայլերը ինտերնետ մուտք գործելու համար: 1996 թվականին թողարկվում է Windows NT 4.0-ն, որը իր ինտերֆեյսով չէր տարբերվում Windows 95-ից:


1988 թվականին հայտնվում է Windows 98-ը, որում հիմնական ուշադրությունը դարձված էր ինտերետի վրա: Հաջորդ օպ. համակարգի անվանումը Windows 2000 է: Այն թողարկվել է երկու տարբերակով. Windows 2000 Server և Windows 2000 Professional:



2001 թվականին հայտնվում է նոր օպերացիոն համակարգ` Windows XP: Այն    կառուցվել է Windows NT միջուկի հիման վրա: 2008 թվականի վերջին այն գրավում էր օպերացիոն համակարգերի շուկայի 70%-ը: 2003 թվականին դուրս է գալիս Windows Server 2003-ը: Windows Vista-ն թողարկվել է 2007 թվականին, իսկ 7-ը ` 2009-ին:
Բաժիններ: Հետաքրքիր է իմանալ... | Դիտել են: 1777 | Ավելացրեց: Armansoft | Дата: 06.12.2011 | Մեկնաբանություններ (1)
Առյուծի բաժին

Նշանակում է ամենամեծ և ամենաընտիր բաժինը, որ իրեն է վերցնում ուժեղը: Արտահայտությունը գալիս է Եզոպոսի "Առյուծը, աղվեսը և էշը" առակից:

Արջի ծառայություն

Առաջացել է Ա. Ի. Կռիլովի "Ճգնավորն ու արջը" առակից (1808): Նշանակում է` ծառայություն, որ օգուտի փոխարեն վնաս է պատճառում:

Բարդուղիմեոսյան գիշեր

1572 թ. օգոստոսի 24-ի գիշերը, կաթոլիկ եկեղեցու հրամանով սուրբ Բարդուղիմեոսի տոնակատարության օրը Փարիզում կաթոլիկները կոտորեցին հուգենոտներին (բողոքականներին): Փոխաբերական իմաստով նշանակում է մասսայական ոչնչացում, արյունոտ ջարդ. սպանդ, կոտորած:

Գեղեցիկ աչքերի համար

Մոլիերի արտահայտությունն է "Սեթևեթուհին" (1660) կատակերգությունից: Օգտագործվում է, երբ մեկի նկատմամբ ցուցաբերվում է ուշադրություն ոչ թե ըստ նրա արժանիքների, այլ նրա հետ ունեցած մտերմական ... Կարդալ ավելին...
Բաժիններ: Հետաքրքիր է իմանալ... | Դիտել են: 2390 | Ավելացրեց: Armansoft | Дата: 30.10.2011 | Մեկնաբանություններ (0)

Դարի իրադարձություն

1. Մարդու հայտնությունը տիեզերքում. 1961 թ., Յուրի Գագարին
2. 1917 թ. Հոկտեմբերյան հեղափոխությունը Ռուսաստանում

Դարի սկանդալը

1. Ուոտերգեյթը
2. Ն. Խրուշչովի ելույթը ՄԱԿ-ում
3. "Տիտանիկի" նավաբեկությունը

Դարի սպանությունը

1. Նիկոլայ 2-րդի և նրա ընտանիքի
2. Ջոն Քենեդու

Դարի գողությունը

1. Լուվրից "Ջոկոնդան"
2. ՖԻՖԱ-ի գավաթը

Դարի հոբելյանը

1. Հիսուս Քրիստոսի 2000-ամյակը
2. Ամերիկայի հայտնագործման 500-ամյակը
3. Ֆրանսիական մեծ հեղափոխության 200-ամյակը

Դարի պատերազմը

1. Առաջին համաշխարհայինը
2. Երկրորդ համաշխարհայինը
3. Վիետնամականը

Դարի շինարարությունը

1. Լա-Մանշի տակով թունելը
2. Պանամայի ջրանցքը
3. ԴնեպրոՀԷԿ-ը
4. ԲԱՄ-ը

Դարի հայտնագործությունը

1. Ատոմային ռումբը
2. Համակարգիչը
3. Պենիցիլինը

Դարի առասպելը

1. Կոմունիզմը
2. Ահեղ դատաստանը
3. Կյանքը Մարսի վրա

Դարի առեղծվածը

1. Թռչող ափսեները
2. Բերմուդյան եռանկյունին
3. Լոխ-Նեսի հրեշը

Դարի հագուստը

1. Ջինսերը
2. Բիկինիները
3. Արհեստական մորթուց մուշտակները

Դարի ֆիրման

1. "Սոնի"
2. "Մերսեդես"
3. "Ադիդաս"

Դարի խաղալիքը

1. Բարբի տիկնիկը
2. Ռուբիկի խորանարդը

Դարի կինը

1. Մերլին Մոնրո
2. Իշխանուհի Դիանա
3. Մարգարետա Թետչեր
4. Սոֆի Լորեն
5. Կլաուդիա Շիֆեր

Դարի տղամարդը

1. Յուրի Գագարինը
2. Ալեն Դելոն
3. Բիլ Քլինթոն

Դարի սերը

1. Ֆեդերիկո Ֆելինի և Ջուլիետա Մազինա
2. Էդիտ Պիաֆը և Մարսել Սերդան
3. Ջոն Լենոն և Յոկո Օնո
... Կարդալ ավելին...
Բաժիններ: Հետաքրքիր է իմանալ... | Դիտել են: 2419 | Ավելացրեց: Armansoft | Дата: 09.10.2011 | Մեկնաբանություններ (0)
Լուվրը ճարտարապետական խոշոր հուշարձան է Փարիզում: Նախկինում` թագավորական պալատ, ապա աշխարհի մեծագույն թանգարաններից մեկը: Պալատը կառուցվել է 1546-1574 թթ.: Հետագայում պալատը լրացվել, վերակառուցվել, ընդարձակվել է: Որպես արվեստի թանգարան այն իր դռները բացեց 1793թ. նոյեմբերի 18-ին: Միայն գեղանկարչության և քանդակի ցուցակն ունի 20 հազար կետ: Թանգարանն ունի 6 հիմնական բաժին` գեղանկարչության և գծանկարի, քանդակագործության, հին եգիպտական, հին արևելքի, հունական և հռոմեական, կիրառական արվեստի: Սրանք էլ ունեն իրենց ենթաբաժինները և ենթամասերը: Լուվրին են պատկանում Միքելանջելոյի "Մեռնող ստրուկը", Գուդոնի "Դիանա", Լեոնարդո դա Վինչիի "Տիրամայրը քարայրում", "Մոնա Լիզա" (Ջոկոնդա), Ռեմբրանտի "Բերսաբեն", ինչպես նաև Ռաֆայելի, Ջորջոնեի, Տիցիանի, Վերոնեզեի, Տինտորետտոյի, Ռուբենսի, Հալսի, Վան Դեյկի, ֆրանսիացի ն ... Կարդալ ավելին...
Բաժիններ: Հետաքրքիր է իմանալ... | Դիտել են: 3980 | Ավելացրեց: Armansoft | Дата: 21.09.2011 | Մեկնաբանություններ (0)
Հոմերական ծիծաղ
Այս խոսքն օգտագործվում է անզուսպ, բարձր քրքինջ նշանակությամբ: Ծագել է Հոմերոսի "Իլիական" և "Ոդիսական" պոեմներում աստվածների ծիծաղի նկարագրությունից:

Փոթորիկ մի բաժակ ջրում
Արտահայտությունը ունի "աննշան առիթով մեծ հուզում" նշանակությունը: Այն պատկանում է ֆրանսիացի քաղաքական գործիչ ու մտածող Մոնտեսքյոյին, որը ըստ Բալզակի, այդպես արտահայտվել է Սան-Մարինո գաճաճ հանրապետության քաղաքական երկպառակությունների մասին:
Բաժիններ: Հետաքրքիր է իմանալ... | Դիտել են: 2982 | Ավելացրեց: Armansoft | Дата: 09.09.2011 | Մեկնաբանություններ (2)
Սեղմիր Like

Որոնում կայքում

Տարածիր

armansoft.org

Օրացույց
«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հետաքրքիր

PLAYER

Հարցումներ
Ո՞ր օպերացիոն համակարգն եք օգտագործում
Պատասխանել են: 1082

Copyright Armansoft Արման Գևորգյան© 2010 - 2019 ® Այլ կայքերում այս կայքից մեջբերումներ անելիս հղումը armansoft.org կայքին պարտադիր է:Хостинг от uCoz
Яндекс.Метрика