Կիրակի, 22.10.2017, 09:10


Գլխավոր
Գրանցում
Մուտք
armansoft.org Բարի գալուստ Гость | RSS  
Կայքի հին նյութերի

Մուտք

Մինի չատ

Մեկնաբանություններ

04.01.2016


Այցելուներ
free counters

Վիճակագրություն

Օնլայն 1
Հյուրեր 1
Գրանցվածներ 0

Գլխավոր » 2011 » Օգոստոս » 7 » Անհեթեթ օրենքներ
Ձրի ես խոսում բայց ալարում ես կախես հետո մտնես զանգերի պատմություն կամ կոնտակտներ որ գտնես հետ զանգես։

Ընդամենը մեկ կոճակի միջոցով ծրագիրը ակնթարթորեն կանջատի զանգը և հետ կզանգի
10:04
Անհեթեթ օրենքներ

Արեւմտյան Վիրջինիա նահանգում արգելվում է սուլել ջրի տակ: 

Մասաչուսեթս նահանգում չի թույլատրվում քնել առանց լոգանք ընդունելու: Խռմփացնել այս նահանգում կարելի է, եթե ննջասենյակի բոլոր լուսամուտներն ամուր փակված են:

Արիզոնայի ավանակները զրկված են լոգարաններում քնելու հաճույքից: Եթե մարդն այդ նահանգում ջուր է խնդրում, և դուք չեք տալիս, կոպտորեն խախտում եք օրենքը: Իսկ եթե ձեզ վրա հարձակվել են, դուք իրավունք ունեք պաշտպանվելու միայն այն տեսակի զենքով, որով սպառնում է հանցագործը:

Ալյասկայի վրայով թռչող ինքնաթիռից արգելվում է դուրս հրել որմզդեղնին: Արջերի վրա կրակել կարելի է , բայց լուսանկարելու նպատակով քնած արջին արթնացնել՝ ոչ…

Այովայում միձեռնանի դաշնակահարներին արգելվում է համերգի համար գումար վերցնել: Եվ հանկարծ չփորձեք ձեր սիրելիի հետ 5  րոպեից ավելի համբուրվել. կտուգանվեք:

Նևադայում մինչ օրս գործում է մի օրենք, համաձայն որի՝ դուք կարող եք կախել նրան, ով ձեր տարածքում գնդակահարել է ձեր շանը:

Կենտուկիում չի կարելի երկնագույն ներկել և վաճառել հավի, բադի ճտեր, ճագարներ: Սակայն այս օրենքը գործում է միայն, եթե վաճառվող կենդանիների քանակը 6-ից պակաս է: Մեծաքանակ առեւտրի դեպքում, խնդրեմ,  որքան ցանկանում եք ներկեք ու վաճառեք:

Կալիֆոռնիայում առանց վարորդի մեքենան իրավունք չունի զարգացնելու ժամում 60 մղոնից ավելի արագություն: արգելվում է նաեւ կենդանիների վրա կրակել շարժվող ավտոմեքենայից: Միակ բացառությունն արված է կետերի համար. Մերսեդեսով  հանգիստ կարող եք մտնել օվկիանոսը եւ կոտորել կետերին:

Արկանզաս: Այստեղ ոչ միայն այն, որ կարելի է հարվածել սեփական կնոջը, սակայն ամսվա մեջ մի անգամից ոչ ավելի, գործում է նաեւ օրենք, ըստ որի Արկանզաս գետն իրավունք չունի բարձրանալու ավելի, քան Լիթլ Ռոք քաղաքի կամուրջն է: Օրենքը խախտողը կպատժվի անհապաղ:

Շատ խիստ են Տեխաս նահանգի օրենքները: Օրինակ, այնտեղ չի կարելի կանգնած վիճակում խմել երեք կումից ավելի գարեջուր, ինչպես նաև հյուրանոցի երկրորդ հարկից կրակել գոմեշների վրա: Նահանգում ոտաբոբիկ քայլելու համար անհրաժեշտ է ստանալ հատուկ թույլտվություն, որի համար պետք է վճարել 5 դոլար:

Կանզաս նահանգում չի կարելի գլխարկին մեղու ամրացնել:

Քենտուկիում օրենքը տղամարդուն թույլ չի տալիս ամուսնանալ նախկին կնոջ տատիկի հետ:

Այդահոյում մայրամուտից հետո հավ գնելու համար անհրաժեշտ է ստանալ շերիֆի թույլտվությունը:

Օհայոյում արգելվում է ուղևորներ տեղափոխել տաքսու տանիքին:

Ֆլորիդայի չամուսնացած կանայք կիրակի օրերին իրավունք չունեն թռչել պարաշյուտով: Նույն նահանգում արգելվում է երգել լողազգեստով, երթևեկել առանց համարանիշի ավտոտախտակով (սքեյթբերդ) և լոգանք ընդունել մերկ վիճակում:

Վայոմինգ նահանգում նապաստակներին կարելի է լուսանկարել միայն հունվարից մինչև ապրիլ և միայն իշխանությունների գրավոր թույլտվությամբ:

Կալիֆորնիայում արգելվում է հագնել կովբոյի կոշիկներ, եթե ունեք երկու կովից պակաս, լավ լինել դատարանում ցուցմունք տալու ժամանակ, լիզել գորտերին ու դոդոշներին, մկների թակարդ դնել առանց որսորդական թույլտվության, փողոցում կոնֆետներ հավաքել` դրանք նորից օգտագործելու նպատակով, ինչպես նաև չի կարելի ավտոմեքենաները սրբել օգտագործված ներքնազգեստով:

Գիտեք թե որքան արժե Կալիֆորնիան պայթոցնելը: Այնտեղ կա մի օրենք, համաձայն որի` որևէ քաղաքի սահմաններում <<միջուկային զենք պայթեցնելու համար սահմանվում է տուգանք 500 դոլարի չափով>>:

Կալիֆորնիայում արգելվում է ձիուն երկրորդ հարկից գցել:

Կալիֆորնիայում ...
Արգելվում է մեքենա վարել քնած ժամանակ:
Արգելվում է վարել ղեկ չունեցող մեքենա:
Չի կարելի ինքնաթիռից ցատկել կամ ինչ-որ բան նետել:
Երեխաները իրավունք չունեն վաճառել իրենց ծնողներեին:
Դու իրավունք ունես լինել այնքան բարձրահասակ ինչքան որ ուզում ես:
Օրենքով չի կարելի համբուրել քո կնոջը կիրակի օրը:
Չի կարելի համբուրել անծանոթին:
Չի կարելի համբուրել մեկ վայրկյանից ավելի:
Եթե դու կին ես իրավունք չունես սուրճ խմել ժամը 6:00-ից հետո:
Անօրինական է ամուսնանալ նույն տղամարդու հետ չորս անգամ:
Աղավնիները իրավունք չունեն թռչել գլխավերևով առանց հատուկ թույլտվության:
Դու իրավունք չունես անհանգստացնել արջին նրա հետ լուսանկարվելու համար:
Ճուտիկները իրավունք չունեն փողոցն անցնել Քուինմենում և Ջորջիայում:
Արգելվում է ձուկ որսալ նետ ու աղեղով կամ քարով:
Արգելվում է մասնակցել շների կռիվներին:

Շները իրավունք չունեն կրթություն ստանալ Կոնեկտիկուրտում:

Մեծ Բրիտանիայում արգելվում է մահանալ Պառլամենտի շենքում:

Ֆրանսիայում արգելվում է խոզերին Նապոլեոն անունը տալ:

Բաժին: Հետաքրքիր է իմանալ... | Դիտել են: 2972 | Ավելացրել է: Armansoft | Վարկանիշ: 5.0/2
Տարածել
Մեկնաբանություններ: 0
Մեկանաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված օգտագործողները
[ Գրանցում | Մուտք ]
Սեղմիր Like

Որոնում կայքում

Տարածիր

armansoft.org

Օրացույց

Հետաքրքիր

PLAYER

Հարցումներ
Ո՞ր անտիվիրուսն եք նախընտրում
Պատասխանել են: 813

Copyright Armansoft Արման Գևորգյան© 2010 - 2017 ® Այլ կայքերում այս կայքից մեջբերումներ անելիս հղումը armansoft.org կայքին պարտադիր է:Хостинг от uCoz
Яндекс.Метрика