Եթե ցանկանում եք ստեղծել արխիվ, որը կլինի կոդավորված, պետք է աջ click անել այն թղթապանակի վրա, որը պետք է դառնա արխիվ, և սեղմել Add to archive: Բացվում է նոր պատուհան, սեղմեք Advanced բաժնի վրա և Set password: Բացվող նոր պատուհանում գրեք գաղտնաբառը, դրա կրկնությունը և սեղմեք ok: Ամեն ինչ պատրաստ է, արդեն արխիվը կլինի կոդավորված և դա առանց գաղտնաբառի հնարավոր չի լինի բացել: