Չորեքշաբթի, 22.11.2017, 15:34


Գլխավոր
Գրանցում
Մուտք
armansoft.org Բարի գալուստ Гость | RSS  
Կայքի հին նյութերի

Մուտք

Մինի չատ

Մեկնաբանություններ

04.01.2016


Այցելուներ
free counters

Վիճակագրություն

Օնլայն 1
Հյուրեր 1
Գրանցվածներ 0

Գլխավոր » Ֆայլեր » Ծրագրեր ARMANSOFT-ից:

Նյութերի քանակը: 22
Ցույց է տրված: 1-15
Էջեր: 1 2 »

Դասավորել ըստ: Բեռնել են
Հերթական ծրագիրը Armansoft-ից:

Ծրագրի միջոցով կարելի է հարթության մեջ տեղադրել տարբեր մեծությամբ  (պայմանականորեն 1-ից 20) լիցքեր  և Build կոճակը սեղմելով տեսնել էլեկտրական դաշտի ուժագծերի տեսքը: Մկնիկի աջ կոճակը սեղմելով կարելի է տեսնել տվյալ կետի պոտենցիալն ունեցող համապոտենցիալ մակերևույթը: Կարելի է նաև դիտել դրական, ինչպես նաև բացասական լիցքավորված մասնիկի (ծրագրում ունի դեղին գույն և գտնվում է ներքևի հատվածում) վարքը հարթության մեջ գտնվող լիցքավորված կետային լիցքերի կողմից ստեղծած էլեկտրական դաշտում: Ուղղակի պետք է սեղմել Start կոճակը: Կարելի է ցանկացած լիցք տեղափոխել հարթության մեջ դրա վրա մկնիկի ձախ կոճակը սեղմած պահելով և տեղափոխելով:
Ծրագիրը ներբեռնելու համար սեղմեք այստեղ:
Ծրագրեր ARMANSOFT-ից: | Դիտել են: 651 | Բեռնել են: 722 | Ավելացրել է: Armansoft | Дата: 08.02.2014 | Մեկնաբանություններ (0)

Հերթական ծրագիրը Armansoft-ից, որը նախատասված է ուսանողների համար: 
Ծրագրի միջոցով կարելի է կատարել մի շարք գործողություններ մատրիցների հետ: Մատրիցների տողերի և սյուների քանակը կարելի է փոխել 1-ից մինչև 8: Ծրագրում նախատեսված է մատրիցների գումարում, բազմապատկում, տրանսպոնացում: Ծրագիրը հաշվում է նաև մատրիցի դետերմինանտը, ռանգը (կանաչ գույնով նշում է բազիսային սյուները) և հակադարձ մատրիցը, AX=B և XA=B, ցույց է տալիս սեփական արժեքները և այն հավասարումը, որի արմատները հանդիսանում են սեփական արժեքներ, ցույց է տալիս գծային հավասարումների համակարգի ընդլայնված մատրիցի պարզեցված տեսքը, համապատասխան կոճակի սեղմումից հետո անհայտների սյունը: Այն կոճակները, որոնց վերևի ձախ հատվածում առկա է սպիտակ գույնի օղակ, ապա տվյալները մուտքագրելուց հետո անհրաժեշտ է սեղմել Result կոճակը: Copy as D, Copy as C կոճակների միջոցով կարելի է ծրագրի հիշողության մեջ պահել տվյալ մատրիցը, իսկ հետո անհրաժեշտության դեպքում Paste as D (C,E) կոճակը սեղմելով ձախ կամ աջ մատրիցը փոխարինել հիշողության մեջ պահված մատրիցով:

Ծրագիրը պատրաստել եմ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողի գիտելիքներով և նվիրվում է Երևանի պետական համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ Նելսոն Նաջարյանին:
Ծրագիրը բեռնելու համար սեղմեք այստեղ:

Ծրագրեր ARMANSOFT-ից: | Դիտել են: 705 | Բեռնել են: 712 | Ավելացրել է: Armansoft | Дата: 01.09.2013 | Մեկնաբանություններ (0)

Ներկայացնում եմ իմ կողմից գրված հերթական ծրագիը` SkypeSmile AS: Ծրագրի օգնությամբ կարելի է նկարել տարբեր չափերի սմայլիկներով նկարներ և դրանք ուղարկել Skype ծրագրով:


Կարող եք ընտրել նկարի ` սմայլիկներ պարունակող տողերի և սյուների քանակը և սեղմելով MAKE կառուցել դա: Ընտրելով սմայլիկը կարող եք նկարել մկնիկի ձախ կոճակի օգնությամբ, իսկ աջով` ջնջել դա: Մկնիկի մեջտեղի կոճակով սեղմելով սմայլիկների ցուցակից սմայլիկի վրա կարող եք փոխել նկարի ֆոնը` պահպանելով նկարը (առանց այն ջնջելու): Նկարելուց հետո սեղմեք GET THE CODE և Skype ծրագրում սեղմեք CTRL V  և Enter:


 Ծրագիրը բեռնելու համար  սեղմեք այստեղ:
Ծրագրեր ARMANSOFT-ից: | Դիտել են: 1167 | Բեռնել են: 1192 | Ավելացրել է: Armansoft | Дата: 23.07.2012 | Մեկնաբանություններ (0)

Արդեն պատրաստ է Windows Uptime AS ծրագրի 2-րդ տարբերակը: Նոր տարբերակում վերացվել են մի շարք թերություններ և ավելացվել են նոր ֆունկցիաներ: Ծրագիրը արդեն հասանելի է բոլոր Windows օպերացիոն համակարգերի համար: Նոր տարբերակը  ի տարբերություն հնի, կարելի է ջնջել համակարգչից:


Ծրագիրը ցույց է տալիս ծրագրի համակարգչում տեղադրման օրվանից և տվյալ օրվա ընթացքում համակարգչի աշխատանքի ժամանակը: Կարելի է նաև դիտել բոլոր օրերի համակարգչի աշխատանքի ժամանակը և համակարգչի աշխատանքի միջին ժամանակը այդ օրերի կտրվածքով:



Limit-ի դիմաց կարելի է գրել տվյալ օրվա համակարգչի աշխատանքի սահմանափակման ժամանակը: Ժամանակը լրանալուն պես ծրագիրը պարբերաբար ազդանշանի միջոցով տեղեկացնում է ժամանակի լրացման մասին և հնարավոր չէ փակել ծրագիրը մինչև համակարգչի անջատելը կամ այդ ժամանակային սահմանափակման երկարացնելը: Իսկ եթե նշում եք դրա դիմացի Shut Down-ը, ապա այլևս հնարավոր չէ երկարացնել ժամանակային սահմանափակումը և համակարգիչը ժամանակը լրանալուց 10 վայրկյան անց կանջատվի: Ժամանակային սահմանափակման ժամանակը մեկ անգամ փոխելիս այն միշտ մնում է տվյալ ժամանակի վրա և կարիք չկա ամեն անգամ  համակարգիչը միացնելիս փոխել այն: 


Alarm-ի դիմաց գրելով ժամանակը և սեղմելով Active Alarm կոճակը (ակտիվացնելով զարթուցիչը), ծրագիրը համակարգչի ժամանակով տվյալ ժամին և րոպեին պարբերաբար հնչող ազդանշանների միջոցով կտեղեկացնի այդ մասին և ծրագիրը չի փակվի այնքան ժամանակ, մինչև չապաակտիվացվի զարթուցիչը: Իսկ եթե նշում եք դրա դիմացի Shut Down-ը, ապա համակարգիչը կանջատվի ժամանակի լրանալուց 10 վայրկյան անց: Այս ֆունկցիան ի տարբերություն  համակարգչի աշխատանքի սահմանափակման ֆունկցիայի միշտ ակտիվ չէ, այն պետք է միացնել ինքնուրույն:





Ծրագիրը բեռնելու համար սեղմեք այստեղ: Ծրագիրը համակարգչում տեղադրելուց հետո կատարեք Restart և ամեն ինչ պատրաստ է: Բոլոր օրերի ընթացքում համակարգչի աշխատանքի ժամանակը իմանալու համար աջ click արեք ծրագրի նշանի վրա և ընտեք usage statistics: Ծրագրի տեղադրման առաջին օրում այդ ցուցակը դատարակ կլինի, իսկ հաջորդ օրերին այդ ցուցակը կավելանա:






Ծրագրեր ARMANSOFT-ից: | Դիտել են: 765 | Բեռնել են: 617 | Ավելացրել է: Armansoft | Дата: 23.04.2012 | Մեկնաբանություններ (0)

OKS AS ծրագիրը Armansoft-ից: Դիտեք վիդեոն ծրագրի հնարավորությունների մասին տեղեկանալու համար:

Նկարի ֆոնը փոխելու համար պետք է սմայլիկների ցուցակում սեղմել սմայլիկի վրա աջ Click-ով: Նկարում գտնվող սմայլիկը ջնջելու համար սեղմել կամ սեղմած նկարել դրա վրա մկնիկի աջ Click-ով: Արդեն իսկ նկարվածի ֆոնը փոխելու համար պետք է սմայլիկների ցուցակում մկնիկի մեջտեղի կոճակով սեղմել: Ծրագիրը պատրաստվել է 2011 թվականի օգոստոսին:

Ծրագիրը բեռնելու համար սեղմեք այստեղ:

Հղումը armansoft.org-ին պարտադիր է:

Ծրագրեր ARMANSOFT-ից: | Դիտել են: 1097 | Բեռնել են: 1927 | Ավելացրել է: Armansoft | Дата: 06.04.2012 | Մեկնաբանություններ (1)

Ներկայացնում եմ QuadRed AS ծրագիրը Armansoft-ից հատուկ դպրոցականների համար: Ծրագրի օգնությամբ կարելի է լուծել նույնիսկ ամենաբարդ քառակուսային հավասարումները և ստանալ քառ. հավ. արմատները կատարյալ տեսքով:

Ծրագրի օգնությամբ կարելի է նաև կրճատել կոտորակները, անկանոն կոտորակից անջատել ամբողջ մաս:

Ծրագիրը բեռնելու համար սեղմեք այստեղ:
Ծրագրեր ARMANSOFT-ից: | Դիտել են: 708 | Բեռնել են: 984 | Ավելացրել է: Armansoft | Дата: 20.03.2012 | Մեկնաբանություններ (0)


TV Armansoft 3.0

TV Armansoft-ը իրենից ներկայացնում է կատարյալ ծրագիր սփյուռքահայերի, ռադիոսերների և արտասահմանյան ալիքները նախընտրողների համար: 
 Նոր տարբերակը առանձնանում է նախորդներից իր հարմարավետությամբ: Անմիջապես ծրագրից կարելի է հեշտությամբ ղեկավարել ձայնի ուժգնությունը,  իմանալ  Ձեր քաղաքի եղանակը տվյալ պահին, հետևել Երևանի տարբեր վայրերի անցուդարձին, դիտել արտասահմանյան լավագույն ալիքները, լսել հայկական ռադիոները , դիտել հայկական հեռուստաալիքներ և հայկական լավագույն ֆիլմեր:

Ծրագրում կա արտասահմանյան 20 հեռուստաալիք, որոնցից Детский канал-ը և Smile of a Child-ը հատուկ երեխաների համար: Shanson TV-ով կարելի է դիտել ռուսկան շանսոն, իսկ Music Box-ով և Eska TV-ով դիտել լավագույն  երգերի տեսահոլովակները :  Euro Sport-ով կարելի է հետևել սպորտային աշխարհին, իսկ Vesti 24-ով `լուրերի: Moya Planeta-ով կարելի է հետևել շուրջերկրյա ճամփորդություններին և ազգերու ու ժողովուրդների ավանդույթներին և սովորույթներին: Pilot tv-ով կարելի է իմանալ տեղեկություններ ինքնաթիռների, ուղղաթիռների և ավիացիայի մասին:NASA tv-ով կարելի է հետևել տիեզերանավերին և երկրագնդին:  Akva tv-ին հատուկ ջրային աշխարհի սիրահարների համար, իսկ SG tv-ին` համակարգչային խաղերի սիրահարների: Бои без правил-ով կարելի է դիտել միմիայն մարտեր առանց կանոնների: National Geographic 1, National Geographic 2, Tayni kosmosa և SC science Discovery հեռուստաալիքներով կարելի է իմանալ տեղեկություններ տիեզերքի, բնության անբացատրելի երևույթների, հետարքրաշարժ դեպքերի և երևույթների մասին: Ծրագրում կան նաև բոլորին շատ հայտնի NTV, ORT, RTR հեռուստաալիքները:

Այսպիսով նոր տարբերակում կա 20 արտասահմանյան հեռուստաալիք, 10 տեսախցիկ, 18 հայկական հեռուստաալիք, 17 հայկական ֆիլմ, 28 ռադիոալիք:
Նոր տարբերկում կարելի է իմանալ տվյալ պահին ծրագրից օգտվողների քանակը:  

Ծրագիրը ունի ընդամենը 1.2 MB ծավալ:

Ծրագրի նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ են


Ծրագրեր ARMANSOFT-ից: | Դիտել են: 1446 | Բեռնել են: 2363 | Ավելացրել է: Armansoft | Дата: 24.12.2011 | Մեկնաբանություններ (3)

Ծրագրի 3-րդ տարբերակի համար սեղմեք այստեղ:
Նոր տարբերակում ավելացվել է տեսախցիկներ տիեզերքից, Ծիծեռնակաբերդից, Սասունցի Դավթի հրապարակից, Ֆրանսիայի, Հանրապետական, Շառլ Ազնավուրի, Ազատության, Գարեգին Նժդեհի հրապարակներից և Կենդանաբանական այգուց: Ավելացվել է Մեր Հայրենիք, Շողակաթ հեռուստաալիքները: Ռադիոներից ավելացվել է Puls, Radio-Vem, Narek FM, Kovkaz-Fm: Նախորդ տարբերակը հայերեն էր և շատերի համակարգիչներում առաջացել էին խնդիրներ լեզվի հետ կապված: Նորում կա և' հայերեն, և' անգլերեն  տարբերակը, ուղղակի ծրագրի միջից պետք է ընտրել լեզուն:

Այսպիսով նոր տարբերակում կա 9 տեսախցիկներ, որոնցից մեկը տիեզերքից, 16 հայկական ֆիլմեր, 26 ռադիոալիքներ, 12 հեռուստաալիքներ:

Ծրագրի նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ են
 Flash player 10 Internet Explorer-ի համար  (կամ բարձր)
 Net Framework 2  (կամ բարձր)

Ծրագրեր ARMANSOFT-ից: | Դիտել են: 3909 | Բեռնել են: 1053 | Ավելացրել է: Armansoft | Дата: 31.08.2011 | Մեկնաբանություններ (17)

TV Armansoft ծրագիրը Armansoft-ից: Ծրագիրը  հիմնականում նախատեսված է սփյուռքահայերի համար: Ծրագրի միջոցով կարել ի լսել հայկական 27 ռադիոներ, 10 հայկական հեռուստաալիքներ և 16 հայկական ֆիլմեր:
Ծրագրի նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ են
 Flash player 10  (կամ բարձր)
 Net Framework 2  (կամ բարձր)
 Internet Explorer 7  (կամ բարձր)

Երկրորդ տարբերակը բեռնելու համար սեղմեք այստեղ
Ծրագրեր ARMANSOFT-ից: | Դիտել են: 1990 | Բեռնել են: 358 | Ավելացրել է: Armansoft | Дата: 25.07.2011 | Մեկնաբանություններ (9)

Windows UptimeAS ծրագրի միջոցով կարելի իմանալ, թե մեկ օրվա ընթացքում և ծրագիրը համակարգչում տեղադրելուց սկսած  որքան ժամանակ է միացված եղել Ձեր համակարգիչը: Կարելի է նաև տեսնել բոլոր օրերի  համակարգչի միացված լինելու ժամանակը աղուսյակի միջոցով: Ծրագիրը նախատեսված է և' հետաքրքրասերների և' այն ծնողներ համար, ովքեր չգիտեն թե իրենց երեխան քանի ժամ է անցկացնում համակարգչի առաջ: Ծրագիրը պետք է աշխատացնել միայն "C:\windows" կատալոգում և ծրագիրը կհայտնվի նկարում պատկերված վայրում: Պետք չէ' այն բացել մի քանի անգամ: 
Ծրագրեր ARMANSOFT-ից: | Դիտել են: 1572 | Բեռնել են: 623 | Ավելացրել է: Armansoft | Дата: 15.06.2011 | Մեկնաբանություններ (7)

Similarity AS խաղը Armansoft-ից: Խաղի նպատակն է գտնել միմյանց նման խաղաքարտերը: Խաղում եք Դուք և համակարգիչը:
Ծրագրեր ARMANSOFT-ից: | Դիտել են: 764 | Բեռնել են: 242 | Ավելացրել է: Armansoft | Дата: 24.05.2011 | Մեկնաբանություններ (0)


Light Out As տրամաբանական խաղի նպատակն է մարել բոլոր լույսերը: Սեղմելով խաղում գտնվող վանդակներից մեկի վրա, այդ սեղմած վանդակը, դրանից աջ, ձախ, վեր և վար գտնվող վանդակները կփոխեն իրենց գույները (կվառվեն կամ կմարվեն): Խաղը ունի 2 մակարդակ,  հեշտ և դժվար:
 
Ծրագրեր ARMANSOFT-ից: | Դիտել են: 1589 | Բեռնել են: 803 | Ավելացրել է: Armansoft | Дата: 24.05.2011 | Մեկնաբանություններ (5)

Змейка AS խաղը Armansoft-ից:
Ծրագրեր ARMANSOFT-ից: | Դիտել են: 1287 | Բեռնել են: 301 | Ավելացրել է: Armansoft | Дата: 23.05.2011 | Մեկնաբանություններ (4)

Minesweeper AS (Сапер)  խաղը Armansoft-ից: Խաղի նպատակն է գտնել բոլոր ռումբերը 
Ծրագրեր ARMANSOFT-ից: | Դիտել են: 718 | Բեռնել են: 207 | Ավելացրել է: Armansoft | Дата: 23.05.2011 | Մեկնաբանություններ (0)

Վայրկյանաչափ Armansoft-ից:
Ծրագրեր ARMANSOFT-ից: | Դիտել են: 766 | Բեռնել են: 235 | Ավելացրել է: Armansoft | Дата: 23.05.2011 | Մեկնաբանություններ (0)

1-15 16-22
Սեղմիր Like

Որոնում կայքում

Տարածիր

armansoft.org

Հետաքրքիր

PLAYER

Հարցումներ
Ո՞ր օպերացիոն համակարգն եք օգտագործում
Պատասխանել են: 1075

Copyright Armansoft Արման Գևորգյան© 2010 - 2017 ® Այլ կայքերում այս կայքից մեջբերումներ անելիս հղումը armansoft.org կայքին պարտադիր է:Хостинг от uCoz
Яндекс.Метрика